Absolute chaos at Turn 1 of the Hungarian Grand Prix #HungarianGP #F1 pic.twitter.com/MZycUtllCa
— Formula 1 (@F1) August 1, 2021
Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Ալպինի» մրցարշավորդ Էստեբան Օկոնի հաղթանակով։ 24-ամյա ֆրանսիացին առաջին անգամ հաղթեց Ֆորմուլա-1-ում։ Երկրորդ տեղը գրավել էր «Աստոն Մարտինի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը, սակայն հետագայում նա որակազրկվեց վերջնագծից հետո վառելիքի 1 լիտրից քիչ ունենալու հետեւանքով։
Ֆորմուլա-1-ի կանոններով, եթե բոլիդում 1 լիտրից քիչ վառելիք է մնում, մրցարշավորդը որակազրկվում է։ Ֆորմուլա-1-ի տիտղոսը պաշտպանող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը գրավել էր երրորդ տեղը, Ֆետելի որակազրկումից հետո «Մերսեդեսի» ներկայացուցիչը բարձրացավ երկրորդ տեղ։ Նա ընդհանուր հաշվարկի առաջատարն է։
DRIVER STANDINGS
— Formula 1 (@F1) August 1, 2021
Hamilton regains the lead of the championship, but Verstappen is just SIX points behind as we head into the break
No points scored in the fight for third #HungarianGP #F1 pic.twitter.com/hBy5RHI1EY
Հունգարիայի Մեծ մրցանակի մեկնարկում զանգվածային բախում էր հրահրել «Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասը, որն առաջին շրջադարձի ժամանակ ուշ արգելակեց եւ բախվեց «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսի բոլիդին։ Բախումից հետո Նորիսի բոլիդը շեղեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենի բոլիդը, իսկ Բոտասի մեքենան բախվեց Սերխիո Պերեսի բոլիդին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում