Ֆորմուլա-1․ Զանգվածային բախում մեկնարկում, Օկոնի առաջին հաղթանակը, Ֆետելի որակազրկումը

00:44   2 օգոստոսի, 2021

Ֆորմուլա-1-ի Հունգարիայի Մեծ մրցանակն ավարտվեց «Ալպինի» մրցարշավորդ Էստեբան Օկոնի հաղթանակով։ 24-ամյա ֆրանսիացին առաջին անգամ հաղթեց Ֆորմուլա-1-ում։ Երկրորդ տեղը գրավել էր «Աստոն Մարտինի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը, սակայն հետագայում նա որակազրկվեց վերջնագծից հետո վառելիքի 1 լիտրից քիչ ունենալու հետեւանքով։

Ֆորմուլա-1-ի կանոններով, եթե բոլիդում 1 լիտրից քիչ վառելիք է մնում, մրցարշավորդը որակազրկվում է։ Ֆորմուլա-1-ի տիտղոսը պաշտպանող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը գրավել էր երրորդ տեղը, Ֆետելի որակազրկումից հետո «Մերսեդեսի» ներկայացուցիչը բարձրացավ երկրորդ տեղ։ Նա ընդհանուր հաշվարկի առաջատարն է։

Հունգարիայի Մեծ մրցանակի մեկնարկում զանգվածային բախում էր հրահրել «Մերսեդեսի» մրցարշավորդ Վալտերի Բոտասը, որն առաջին շրջադարձի ժամանակ ուշ արգելակեց եւ բախվեց «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո Նորիսի բոլիդին։  Բախումից հետո Նորիսի բոլիդը շեղեց «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենի բոլիդը, իսկ Բոտասի մեքենան բախվեց Սերխիո Պերեսի բոլիդին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։