19:02  ,  31 հուլիսի, 2021

Բելինդա Բենչիչը՝ թենիսի կանանց օլիմպիական չեմպիոն (ֆոտո)

Շվեյցարացի Բելինդա Բենչիչը նվաճեց թենիսի կանանց օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Տոկիոյի Խաղերի եզրափակիչում աշխարհի 12-րդ ռակետը մրցեց չեխ Մարկետա Վոնդրոուշովայի հետ եւ առավելության հասավ 7:5, 2:6, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ, 30 րոպե։

Բելինդա Բենչիչը WTA շարքի 6 մրցաշարերի հաղթող է, Մարկետա Վոնդրոուշովան «Մեծ սաղավարտի» մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից է, WTA շարքի մեկ մրցաշարի հաղթող։

Բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինան, որը 1։6, 7։6 (7:5), 6:4 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 25 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով