16:33  ,  28 հուլիսի, 2021

Դավիդ Ալաբան վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ռեալի» նորեկ Դավիդ Ալաբայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավստրիայի հավաքականի պաշտպանը վերջերս էր միացել Արքայական ակումբի մարզումներին: Նա ինքնամեկուսացվել է:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

2009 թվականից Ալաբան հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ պայմանագիրը չերկարաձգեց և ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։ Նա Գերմանիայի 10-ակի չեմպիոն է, 6-ակի գավաթակիր և սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի գավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English