22:48  ,  27 հուլիսի, 2021

Ռաֆայել Վարանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը 10 տարի Մադրիդի «Ռեալում» անցկացնելուց հետո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարել է տեղափոխության մասին։ Արքայական ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։

Մադրիդցիների հետ Ռաֆայել Վարանի պայմանագիրը նախատեսված էր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անգլիական մամուլը գրել էր, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 45 միլիոն եվրո, թեև Արքայական ակումբը 70 միլիոն էր ակնկալում Վարանի վաճառքից:

Ֆրանսիացի պաշտպանը 2011 թվականին ֆրանսիական «Լանսից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 360 հանդիպում ու նվաճել 18 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով