Haik Martirosyan was the Player of the Day in Round 5. Haik beat M.amin Tabatabaei; thus, he is the only player of the #FIDEWorldCup to lead his match.
— International Chess Federation (@FIDE_chess) July 25, 2021
You can see his game in the video below. pic.twitter.com/4MlJXyY3wz
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) հուլիսի 26–ին կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում։ Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեին (2613, Իրան), որը պաքարից դուրս էր թողել Պենտալա Հարիկրիշնային (2730, Հնդկաստան)։
Երկրորդ դասական պարտիայում (LIVE) չպարտվելու դեպքում՝ հայ գրոսմայստերը դուրս կգա քառորդ եզրափակիչ։ Հուլիսի 25-ին տեղի ունեցած առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը սեւերով հասել էր հաղթանակի։
Հաջողության դեպքում, Հայկ Մ․ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) - Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց առաջին դասական պարտիան ավարտվել է ոչ ոքի։
Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում