13:02  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի է

Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում կմենամարտի 2013թ․ աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի հետ, որը Տոկիոյում անցկացրած առաջին մենարտում 5։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Խարցիզին։

Բաչկով - Չելեբիեւ մենամարտը տեղի կունենա հուլիսի 31-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով, առավոտյան 07։36-ին

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերը սկսել է վստահ հաղթանակով։

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտել է Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ եւ հաղթանակ տարել երեք ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0։ 

Հայաստանը օլիմպիական ռինգում կներկայացնեն նաեւ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ)։ Նրանք պայքարը կսկսեն հուլիսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով