22:58  ,  23 հուլիսի, 2021

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլը խփեց Արսեն Զախարյանը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանի առաջին գոլը խփեց «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Մեկնարկային խաղում մոսկովյան թիմը հյուրընկալվեց «Ռոստովին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Զախարյանը խաղի հաշիվը բացեց 20-րդ րոպեին։ 33-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռուս հարձակվող Կոնստանտին Տյուկավինը։

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ռոստով» - «Դինամո»՝ 0։2

Արսեն Զախարյան, 20, Կոնստանտին Տյուկավին, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում