15:05  ,  23 հուլիսի, 2021

Բենզեման վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Եվրո-2020-ին մասնակցուլու պատճառով 33-ամյա ֆուտբոլիստը ստացել է լրացուցիչ հանգստի հնարավորություն: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Հարձակվողը Մադրիդ կմեկնի միայն առողջանալուց հետո:

Ավարտված մրցաշրջանում Քարիմ Բենզեման բոլոր մրցաշարերում խփել էր 30 գոլ և դարձել «Ռեալի» լավագույն ռմբարկուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English