23:56  ,  22 հուլիսի, 2021

Մեմֆիս Դեպայի շնորհանդեսը «Բարսելոնայում» (ֆոտո, վիդեո)

«Բարսելոնան» անցկացրել է թիմի նորեկ, Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի շնորհանդեսը։

Եվրո-2020-ից հետո Մեմֆիս Դեպայը հանգստանալու հնարավորություն էր ստացել եւ այս շաբաթ է միացել կատալոնական թիմին։

Դեպայը «Բարսելոնայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Անցած մրցաշրջանում նա «Լիոնի» հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում