17:10  ,  22 հուլիսի, 2021

Մարգարիտա Գասպարյանն ամուսնացել է (ֆոտո)

26–ամյա ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն ամուսնացել է 33–ամյա բելառուս Սերգեյ Բետովի հետ, որն անցած տարի է ավարտել թենիսիստի կարիերան։

Վերջին շրջանում հայ մարզուհին մարզվում է Բետովի ղեկավարությամբ։

Մարգարիտա Գասպարյանն Ինստագրամում փոխել է ազգանունը եւ լուսանկար է հրապարակել՝ գրառելով. «Երջանկությունը սիրում է լռություն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում