10:50  ,  22 հուլիսի, 2021

26 տարի անց «Ինտերն» ունեցավ նոր տիտղոսային հովանավոր (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է տիտղոսային հովանավորի փոփոխության մասին: Հաջորդ մրցաշրջանից միլանյան ակումբի մարզաշապիկին կլինի Socios.com հավելվածի տարբերանշանը:

Football Italia-ի համաձայն՝ պայմանագրի արժեքը տարեկան 20 միլիոն եվրո է:

Հիշեցնենք, որ 1995 թվականից «Ինտերի» տիտղոսային հովանավորն էր մեքենաների անիվներ արտադրող Pirelli ընկերությունը: Այս տարի «Ինտերն» Իտալիայի չեմպիոն էր դարձել 11 տարվա ընդմիջումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում