18:02  ,  18 հուլիսի, 2021

Հարոյանը «Կադիսի» հետ պատվաստվել է, մասնակցել ստուգողական խաղի

Նոր մրցաշրջանին պատրաստվող իսպանական «Կադիսի» գլխավոր թիմի բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դրանից հետո թիմն անցկացրել է նախապատրաստական փուլի երկրորդ ստուգողական հանդիպումը՝ հյուրընկալվելով Սեգունդա Բ-ն ներկայացնող «Աթլետիկո Սանլուկենյոյին»։ 

Հայաստանի հավաքականի պաշտպան եւ «Կադիսի» նորեկ Վարազդատ Հարոյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին։ «Կադիսը» պարտվել է 0։1 հաշվով՝ գոլ բաց թողնելով 24-րդ րոպեին։

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Կադիսը» օգոստոսի 14-ին կընդունի «Լեւանտեին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում