16:02  ,  17 հուլիսի, 2021

«Միլանը» պայմանագիր կնքեց Ժիրուի հետ (ֆոտո)

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Միլան», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը՝ չնշելով պայմանագրի ժամկետը։ Ժիրուն «Միլանում» հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։

34–ամյա ֆուտբոլիստը հուլիսի 16-ին էր ժամանել Միլան եւ անցել բուժզննում։ Իտալական մամուլը գրել էր, որ «Միլանը» Ժիրուի համար կվճարի 1 միլիոն եվրո եւ կկնքի երկու տարվա պայմանագիր։

Ժիրուն 2018թ. ձմռանն էր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Չելսի» 17 միլիոն եվրոյի դիմաց։

Այս ընթացքում նա «Չելսիի» հետ մասնակցել է 119 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 39 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում