16:02 17 հուլիսի, 2021Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց «Միլան», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը՝ չնշելով պայմանագրի ժամկետը։ Ժիրուն «Միլանում» հանդես կգա 9 համարի խաղաշապիկով։
34–ամյա ֆուտբոլիստը հուլիսի 16-ին էր ժամանել Միլան եւ անցել բուժզննում։ Իտալական մամուլը գրել էր, որ «Միլանը» Ժիրուի համար կվճարի 1 միլիոն եվրո եւ կկնքի երկու տարվա պայմանագիր։
Ժիրուն 2018թ. ձմռանն էր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Չելսի» 17 միլիոն եվրոյի դիմաց։
Այս ընթացքում նա «Չելսիի» հետ մասնակցել է 119 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 39 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։
@_OlivierGiroud_ et la vie en rouge et noir #NewPlayerUnlocked #SempreMilan pic.twitter.com/qrAJmLFbPy
— AC Milan (@acmilan) July 17, 2021
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.