Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի Սլովակիայում։ 27-ամյա ֆուտբոլիստը ղազախական «Աստանայից» կտեղափոխվի Սլովակիայի չեմպիոն «Սլովան», հաղորդում է Vesti.kz-ն։ Տիգրան Բարսեղյանն արդեն բուժզննում է անցել Բրատիսլավայի ակումբի համար։
«Սլովանի» գլխավոր մարզիչն է սլովակ Վլադիմիր Վայսն է, որը նախկինում գլխավորել է ղազախական «Կայրաթը», Սլովակիայի եւ Վրաստանի ազգային հավաքականները։
Տիգրան Բարսեղյանը 2020թ. հունվարին էր ղազախական «Կայսարից» տեղափոխվել «Աստանա»։ Նա հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Գանձասարում», «Միկայում», մակեդոնական «Վարդարում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:00 , 19 նոյեմբերի
23:54 , 18 նոյեմբերի
22:14 , 18 նոյեմբերի
21:40 , 18 նոյեմբերի
20:43 , 18 նոյեմբերի
19:40 , 18 նոյեմբերի 
18:57 , 18 նոյեմբերի
18:00 , 18 նոյեմբերի 
17:02 , 18 նոյեմբերի
16:05 , 18 նոյեմբերի