14:26 16 հուլիսի, 2021Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարիերան կշարունակի Սլովակիայում։ 27-ամյա ֆուտբոլիստը ղազախական «Աստանայից» կտեղափոխվի Սլովակիայի չեմպիոն «Սլովան», հաղորդում է Vesti.kz-ն։ Տիգրան Բարսեղյանն արդեն բուժզննում է անցել Բրատիսլավայի ակումբի համար։
«Սլովանի» գլխավոր մարզիչն է սլովակ Վլադիմիր Վայսն է, որը նախկինում գլխավորել է ղազախական «Կայրաթը», Սլովակիայի եւ Վրաստանի ազգային հավաքականները։
Տիգրան Բարսեղյանը 2020թ. հունվարին էր ղազախական «Կայսարից» տեղափոխվել «Աստանա»։ Նա հանդես է եկել նաեւ «Բանանցում», «Գանձասարում», «Միկայում», մակեդոնական «Վարդարում»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.