22:20  ,  15 հուլիսի, 2021

Հայաստանի առաջին օլիմպիականը մեկնեց Տոկիո (ֆոտո)

Հուլիսի 15-ին Երեւան –Մոսկվա- Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք մեկնեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարի Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը:

Օլիմպիականին Տոկիո է ուղեկցում հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Էլմիրա Կարապետյանը Տոկիո կժամանի հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի առաջնության արդյունքներով՝ զբաղեցնելով 5-րդ տեղը:

Տոկիո 2020-ում հանդես կգա հուլիսի 25-ին Երեւանի ժամանակով 05:00-ից 11:30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ