Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հույս է հայտնել, որ կարիերան կշարունակի Արքայական ակումբում եւ կդառնա թիմի լեգենդներից մեկը։
«Ես մտադիր եմ մնալ «Ռեալում»։ Կցանկանայի դառնալ «Ռեալի» լեգենդներից։ Մանկուց Արքայական ակումբի երկրպագու եմ եւ ցանկանում եմ օգնել թիմին նվաճել տիտղոսներ»,– Ասենսիոյի խոսքը մեջբերում է Football Espana–ն։
Ասենսիոն «Ռեալում» է 2015 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։
Իսպանիայի անցած առաջնությունում Ասենսիոն մասնակցել է 35 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:02 , 3 նոյեմբերի
18:13 , 3 նոյեմբերի
18:06 , 3 նոյեմբերի
17:24 , 3 նոյեմբերի
17:02 , 3 նոյեմբերի
16:31 , 3 նոյեմբերի
15:39 , 3 նոյեմբերի
15:15 , 3 նոյեմբերի
14:56 , 3 նոյեմբերի
14:19 , 3 նոյեմբերի