00:27 14 հուլիսի, 2021Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հույս է հայտնել, որ կարիերան կշարունակի Արքայական ակումբում եւ կդառնա թիմի լեգենդներից մեկը։
«Ես մտադիր եմ մնալ «Ռեալում»։ Կցանկանայի դառնալ «Ռեալի» լեգենդներից։ Մանկուց Արքայական ակումբի երկրպագու եմ եւ ցանկանում եմ օգնել թիմին նվաճել տիտղոսներ»,– Ասենսիոյի խոսքը մեջբերում է Football Espana–ն։
Ասենսիոն «Ռեալում» է 2015 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։
Իսպանիայի անցած առաջնությունում Ասենսիոն մասնակցել է 35 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.