Հայաստանի շախմատիստները հաղթական մեկնարկ են ունեցել Սոչիում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում։
Հայկ Մ. Մարտիրոսյանը 1/128 եզրափակիչի առաջին դասական պարտիայում սպիտակներով 32 քայլում հաղթել է զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով 45 քայլում պարտության է մատնել ալժիրցի Բիլել Բելահսենեի, Շանթ Սարգսյանը սեւերով 55-րդ քայլում առավելության է հասել վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսի նկատմամբ։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակիչում մրցում է պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ։ Առաջին դասական պարտիայում Դանիելյանը սեւերով հաղթանակ տարավ 55 քայլում։
Հուլիսի 13-ին կանցակցվեն պատասխան պարտիաները։
Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի թուրք Վահապ Սանալի եւ ավստրալացի Բոբի Չենգի դիմակայության հաղթողը։ Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից եւ կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա – հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։ Երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 15-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:52 , 25 հոկտեմբերի
23:35 , 25 հոկտեմբերի
22:53 , 25 հոկտեմբերի
22:36 , 25 հոկտեմբերի
19:56 , 25 հոկտեմբերի 
19:18 , 25 հոկտեմբերի 
17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի 
17:33 , 25 հոկտեմբերի
16:23 , 25 հոկտեմբերի