22:07  ,  12 հուլիսի, 2021

«Աթլետիկոն» 5 տարվա պայմանագիր կնքեց Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հետ

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն իտալական «Ուդինեզեից» տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է Իսպանիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։ 27–ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Աթլետիկոյում»։

Դե Պաուլն անցած մրցաշրջանում «Ուդինեզեի» հետ անցկացրել է 38 հանդիպում, խփել 9 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Դե Պաուլը Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Բրազիլիայում անցկացված Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս