22:07 12 հուլիսի, 2021Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլն իտալական «Ուդինեզեից» տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է Իսպանիայի չեմպիոնների մամուլի ծառայությունը։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։ 27–ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Աթլետիկոյում»։
Դե Պաուլն անցած մրցաշրջանում «Ուդինեզեի» հետ անցկացրել է 38 հանդիպում, խփել 9 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Դե Պաուլը Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Բրազիլիայում անցկացված Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.