15:03  ,  12 հուլիսի, 2021

Հազարավոր երկրպագուներ Հռոմում դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Իտալիայի թիմին (ֆոտո)

Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականին հազարավոր երկրպագուներ են դիմավորել Հռոմում։ Նախորդ անգամ Իտալիան Եվրոպայի չեմպիոնական գավաթը նվաճել էր 1968–ին։

Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիային հաղթելու (1։1, 11մ՝ 3։2) շնորհիվ Իտալիան անպարտելի շարքը հասցրեց 34 հանդիպման՝ բարելավելով ազգային ռեկորդը։

Համաշխարհային ռեկորդակիրներին հավասարվելու համար իտալացիներին պետք է մեկ անպարտելի խաղ։

Իսպանիայի հավաքականը 2007-2009-ին պարտություն չի կրել 35 անընդմեջ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Բրազիլիայի հավաքականը 1993-1996 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով