Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսի ծառայություններով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 26–ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 40 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական AS–ը։
Սաուլի պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։
«Լիվերպուլում» վստահ են, որ Սաուլը կկարողանա փոխարինել ՊՍԺ տեղափոխված հոլանդացի Ժորժինյո Վեյնալդումին։
Transfermarkt–ը եւս Սաուլի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սաուլը «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի