09:35  ,  9 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Արման Դարչինյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Արման Դարչինյան, բռնցքամարտ, 75 կգ քաշային կարգ

Ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում:

Անձնական մարզիչը Բագրատ Ավոյանն է:

Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է:

Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյում առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նորամուտը նշել է հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:

Oլիմպիական ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Արման Դարչինյանը Տոկիո-2020-ում ռինգ դուրս կգա հուլիսի 26-ին` Երեւանի ժամանակով 06:00-09:45-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում