13:10  ,  7 հուլիսի, 2021

Ռոբերտ Արզումանյանը՝ «Մարիբորի» դեմ խաղի մասին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուն» գլխավորող Ռոբերտ Արզումանյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է սլովենական «Մարիբորի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման, նախապատրաստական փուլի ու համալրումների մասին:

«Ուրարտուն» 24 ֆուտբոլիստներով Սլովենիայում է և պատրաստվում է «Մարիբորի» հետ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 8-ին «Լյուդսկի վրտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Երկխաղյա դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում կհանդիպի Շվեդիայի գավաթակիր «Համարբյուի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում