17:05  ,  5 հուլիսի, 2021

«Ուրարտուի» կազմում Սլովենիա են մեկնել 24 ֆուտբոլիստներ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուն» հուլիսի 5-ին Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնել է Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։

«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ. Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան:

Պաշտպաններ. Էդգար Գրիգորյան, Սալոմոն Նիրիսարիկե, Վադիմ Պարամոնով, Նանա Անտվի, Աննան Մենսահ, Պյոտր Տեն, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Էրիկ Փիլոյան:

Կիսապաշտպաններ. Հակոբ Հակոբյան, Ուգոչուկվու Իվու, Վիտինյո, Օլեգ Պոլյակով, Նարեկ Գրիգորյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոբերտ Բաղրամյան, Պիտեր Մուտումոսի, Լիվիո Միլտս:

Հարձակվողներ. Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Գևորգ Տարախչյան:

«Մարիբոր» - «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Սլովենիայի «Լյուդսկի վրտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով