What. It. Means. #EURO2020 pic.twitter.com/CaffyIHkyk
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 6, 2021
Իտալիան դուրս եկավ Եվրո-2020-ի եզրափակիչ։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում իտալացիները մրցեցին Իսպանիայի հավաքականի հետ։
Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ էին տիրում իսպանացիները, ավելի հաճախ էին մոտենում մրցակցի դարպասին, բայց միայն մեկ անգամ ստեղծեցին վտանգավոր պահ։ Գերմանական «ՌԲ Լայպցիգի» 23-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոյի հարվածից հետո դրությունը փրկեց 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
Ռոբերտո Մանչինիի գլավորած թիմը մի քանի վտանգավոր գրոհներ անցկացրեց, սակայն գործը հարվածի չհասավ։
Ընդմիջումից հետո Լուիս Էնրիկեի գլավորած թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը, սակայն գոլ խփեցին իտալացիները։ 60-րդ րոպեին դարպասապահ Դոնարումայի սկսած գրոհը շարունակեց «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեն, իսկ արդյունավետ հարվածով եզրափակեց Թուրինի «Յուվենտուսի» 23-ամյա հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։
Chiesa fires Italy into the lead at Wembley! #EURO2020 https://t.co/Ag4XxlIVMD pic.twitter.com/6GmFi1jCXA
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 6, 2021
80-րդ րոպեին Իսպանիան կարողացավ վերականգնել հավասարությունը։ Դանի Օլմոյի փոխանցումից հետո աչքի ընկավ «Յուվենտուսի» 28-ամյա հարձակվող Ալվարո Մորատան։
Scenes for Spain at Wembley! #EURO2020 pic.twitter.com/sxvstt92eP
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 6, 2021
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերը գոլ չխփեցին։ 110-րդ րոպեին «Սասուոլոյի» 26-ամյա հարձակվող Դոմենիկո Բեռարդին գրավեց իսպանացիների դարպասը, սակայն գրանցվեց խաղից դուրս վիճակ։
Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին իտալացիները՝ 4։2։
Առաջինը սկսեցին իտալացիները․ «Սասուոլոյի» 23-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հարվածից հետո Բիլբաոյի «Աթլետիկի» 24-ամյա դարպասապահ Ունաի Սիմոնը սեյվ կատարեց։
Իտալիայի հավաքականի եւ «Տորինոյի» 27-ամյա հարձակվող Անդրեա Բելոտին բացեց հարվածաշարի հաշիվը։ «Վիլյառեալի» 29-ամյա հարձակվող Ժերար Մորենոն պատասխանեց դիպուկ հարվածով։ Իտալացիների եւ «Յուվենտուսի» 34-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչին եւս չպվրիպեց։ «Լիվերպուլի» 30-ամյա կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հավասարեցրեց հաշիվը։ Այնուհետեւ «Յուվենտուսի» 27-ամյա հարձավկող Ֆեդերիկո Բեռնարդեսկին առաջ մղեց իտալացիներին, իսկ իսպանացիներից Ալվարո Մորատայի հարվածից հետո սեյվ կատարեց Դոնարուման։ «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Ժորժինյոն խփեց իտալացիների հաղթական գոլը։
The winning moment for Jorginho and Italy! #EURO2020 pic.twitter.com/iX3c2KKa92
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 6, 2021
Իտալիան պատմության մեջ չորրորդ անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Հաղթել է միայն մեկ անգամ՝ 1968-ին։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կվիճարկեն Անգլիայի եւ Դանիայի հավաքականները։
Եվրո-2020, կիսաեզրափակիչ
Իտալիա - Իսպանիա՝ 1։1, 11մ՝ 4։2 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ), (Լոնդոն)
Ֆեդերիկո Կիեզա, 60 - Ալվարո Մորատա, 80
Federico Chiesa = big game player #EURO2020 pic.twitter.com/9idCf9XuXM
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 6, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում