16:40  ,  6 հուլիսի, 2021

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Անգլիա

Պաշտպան Խունիոր Ֆիրպոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Լիդս Յունայթեդ», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Անգլիական ակումբը 24–ամյա իսպանացի ֆուտբոլիստի համար վճարել է 15 միլիոն եվրո։ Ֆիրպոյի հաջորդ տրանսֆերից «Բարսելոնան» կստանա գումարի 20 տոկոսը։

Անցած մրցաշրջանում Ֆիրպոն հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Ֆիրպոն իսպանական «Բետիսի» սան է, «Բարսելոնային» միացել էր 2019–ին։ Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ դարձել է 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում