10:55  ,  5 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Բասկետբոլի մրցաշարի բոլոր մասնակիցները

Ավարտվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի որակավորման փուլը:

Չեխիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Օլիմպիական խաղերի  ուղեգիր՝ 97:72 հաշվով հաղթելով Հունաստանի թիմին: Տոկիո-2020-ում հանդես գալու իրավունք են ստացել նաև Գերմանիայի և Իտալիայի հավաքականները: Գերմանացիները 75:64 հաշվով հաղթել են Բրազիլիային, իսկ Իտալիան սենսացիոն հաղթանակ է տարել Սերբիայի նկատմամբ՝ 102:95: Վերջին ուղեգիրը բաժին է հասել Սլովենիայի հավաքականին, որն ուժեղ է գտնվել լիտվացիներից՝ 96:85:

Տոկիո-2020, բասկետբոլ, տղամարդիկ

А խումբ. Իրան, Ֆրանսիա, ԱՄՆ, Չեխիա:
B խումբ. Ավստրալիա, Գերմանիա, Իտալիա, Նիգերիա:
C խումբ. Արգենտինա, Ճապոնիա, Իսպանիա, Սլովենիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս