15:33  ,  30 հունիսի, 2021

Արտակ Գրիգորյանը՝ Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքելով 41 միավոր` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը: 

Երկրորդ տեղը գրավել է «Ալաշկերտի» մեկ այլ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, որը վաստակել է 30 միավոր:

22 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն: 

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ավարտված առաջնության լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավորող Վարդան Բիչախչյանը: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ