23:55  ,  29 հունիսի, 2021

Ուիմբլդոն․ Ռոջեր Ֆեդերերը երկրորդ շրջանում է, Սերենա Ուիլյամսը վնասվածք ստացավ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջան։ 39-ամյա շվեյցարացին մրցեց ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ։ Չորս սեթից հետո հաշիվը հավասար էր՝ 2։2 (6։4, 6։7(3։7), 3։6, 6։2)։ 5-րդ սեթում 33-ամյա Մանարինոն ստացավ ծնկի վնասվածք եւ հրաժարվեց պայքարից։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեի եւ ճապոնացի Յուիտի Սուգիտայի դիմակայության հաղթողը։

Ֆեդերեը 22-րդ անգամ է մասնակցում Ուիմբլդոնի մրցաշարին, որի 8-ակի հաղթող է։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, 39-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը առաջին շրջանում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի հետ եւ 3։3 հաշվի ժամանակ վնասվածք ստացավ՝ չկարողանալով շարունակել պայքարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ