23:20  ,  27 հունիսի, 2021

«Նիցան» գնեց «Բարսելոնայի» ֆուտբոլիստի տրանսֆերը

Ֆրանսիական «Նիցան» գնել է «Բարսելոնայի» 21-ամյա ֆրանսիացի պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի տրանսֆերը, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Նիցան» վճարել է 8,5 միլիոն եվրո։ Եվս 7 միլիոն եվրո «Բարսելոնան» կստանա հետագայում բոնուսների տեսքով, նաեւ որոշակի տոկոս ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից։

Տոդիբոն 2021թ․ փետրվարին վարձակալությամբ էր տեղափոխվել «Նիցա»։ Նա «Բարսելոնային» միացել էր 2019թ․ հունվարին «Թուլուզից» 1 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆրանսիայի անցած առաջնությունում Տոդիբոն մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում