18:46  ,  25 հունիսի, 2021

Davis Cup. Հայաստանի թիմը պարտության մատնեց Ադրբեջանին

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում շարունակվող Դևիսի գավաթի խաղարկության (Davis Cup Europe Group IV) երկրորդ տուրում թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։

Առաջին մրցախաղում Սեդրակ Խաչատրյանը 6։3, 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 36 րոպե:

Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանն 5:7, 4:6 հաշվով պարտվեց Տամերլան Ազիզովի հետ: Պայքարը տեւեց 1 ժամ 51 րոպե։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյանն ու Հենրիկ Նիկողոսյանը մրցեցին Տամերլան Ազիզովի եւ Էլվին Հաշիմովի հետ։ Հայաստանի զույգը հաղթանակ տարավ 6։4, 1։6, 6։1 հաշվով։ Հաղթանակի համար պահանջվեց 1 ժամ 48 րոպե։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ալբանիայի թիմին: A խմբում ընդգրկված է նաև Չեռնոգորիայի հավաքականը, որը նախորդ 2 խաղերում հաղթել է Ադրբեջանին ու Ալբանիային: Մրցաշարը կավարտվի հունիսի 26-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում