14:36  ,  25 հունիսի, 2021

2 լեգեոնականներ համալրել են «Արարատ-Արմենիան»

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հայտարարել է 2 համալրումների մասին:

Երևանյան ակումբին է միացել Չարենցավանի «Վանից» վերջերս հեռացած 24-ամյա կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրեդ Էզան: Նախկինում Էզան հանդես է եկել նաև «Սաքսան», «Գոմել» և «Արցախ» ակումբներում։

«Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է նաև Երևանի «Նոայի» իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին: 26-ամյա Վիմերկատին կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայում, այնուհետև խաղացել է «Պրո-Վերչելի», «Սպեցիա», «Կարավաջիո» և «Լեյրիա» ակումբներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English