21:11  ,  22 հունիսի, 2021

Ուսման Դեմբելեն կվիրահատվի եւ բաց կթողնի 4 ամիս

Ֆրանսիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կվիրահատվի եւ չի խաղա չորս ամիս, հաղորդում է ֆրանսիական L'Equipe–ը։

24–ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել Եվրո–2020–ի ժամանակ եւ լքել Դիդիե Դեշամի գլխավորած թիմի ճամբարը։ Վիրահատության մասին որոշումն ընդունել է կատալոնական ակումբի բժշկական շտաբը։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ