16:46  ,  15 հունիսի, 2021

Ռոնալդուն ասուլիսին իր առջևից հեռացրել է զովացուցիչ ըմպելիքները

Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հունգարացիների դեմ Եվրո-2020-ի F խմբի առաջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում հայտնվել է ուշադրության կենտրոնում: Թուրինի «Յուվենտուսի» 36-ամյա ֆուտբոլիստը իր առջևից հեռացրել է Coca Cola զովացուցիչ ըմպելիքները և ակնարկել, որ նախընտրում է ջուր:

Հունգարիա - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 15-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: F խմբի մյուս խաղում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մյունխենում կմրցի գերմանացիների հետ (Խաղի մեկնարկը՝ 23:00):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English