16:20  ,  11 հունիսի, 2021

«Արարատը» բաժանվել է 6 ֆուտբոլիստներից

Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտարարել է 6 ֆուտբոլիստներից բաժանվելու մասին։ Հայաստանի գավաթակիրը հրաժեշտ է տվել Գրիգոր Մելիքսեթյանին, Իվան Սպիչկային, Քրիստիան Խիմենեսին, Զավեն Բադոյանին, Դավիդ Խուրցիձեին և Սերոժ Թիթիզյանին:

Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին»: 

Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ:

24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Հայաստանի առաջնության 9 հանդիպում:

Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արաարտի» կազմում անցկացրել է Հայաստանի առաջնության 65 խաղ և դարձել է 8 գոլի հեղինակ:

Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջաների ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ: 

Սերոժ Թիթիզյանն վեց անգամ է Հայաստանի առաջնության հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում