22:50  ,  10 հունիսի, 2021

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Հարի Քեյնին

Թուրինի «Յուվենտուսի» նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին, հաղորդում է Calciomercato–ն։

Իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ։

Քեյնի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու ֆրանսիական ՊՍԺ–ն։

Քեյնը «Տոտենհեմի» սան է եւ գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011 թվականին։ Անգլիայի ավարտված առաջնությունում 27–ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում