21:14  ,  10 հունիսի, 2021

Հարի Մագուայրը վերականգնվել է եւ մասնակցել Անգլիայի հավաքականի մարզմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը վերականգնվել է վնասվածքից հետո եւ միացել ազգային թիմին, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին (Եվրո–2020), հաղորդում է Sky Sports–ը։

Սպասվում է, որ Հարի Մագուայրը կկարողանա Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի կազմում մասնակցել է Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանը Խորվաթիայի հավաքականի դեմ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 13–ին։

28–ամյա ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերջնամասում։

Անցած մրցաշրջանում Հարի Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English