13:10  ,  10 հունիսի, 2021

NBA. «Դենվերը» Յոկիչի հետ պարտվեց «Ֆինիքսին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում «Ֆինիքսը» 123:98 հաշվով տնային հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը, որը «Դենվերի» կազմում վաստակել է 24 միավոր: Ավելի վաղ Նիկոլա Յոկիչը ճանաչվել էր NBA-ի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Ֆինիքս» - «Դենվեր»՝ 123:98 (25:21, 27:21, 34:25, 37:31)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում