16:46  ,  9 հունիսի, 2021

NBA. Մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստն ու մարզիչը (ֆոտո)

«Դենվերի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը ճանաչվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող:

Այս մրցաշրջանի լավագույն բասկետբոլիստի կոչման համար պայքարում 26-ամյա սերբ խաղացողն առաջ է անցել «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարիից ու «Ֆիլադելֆիայի» ներկայացուցիչ Ջոել Էմբիդից:

Նիկոլա Յոկիչը ԱՄՆ-ից դուրս ծնված 6-րդ բասկետբոլիստն է, որն արժանանում է այդ մրցանակին:

2020/21թթ. մրցաշրջանի կանոնավոր առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել «Նյու Յորքը» գլխավորող Տոմ Տիբոդոն: Քվեարկության արդյունքում ամերիկացի մասնագետը հավաքել է 351 միավոր: «Ֆինիքսի» գլխավոր մարզիչ Մոնտի Ուիլյամսը հավաքել է 11 միավոր քիչ, իսկ եռյակը եզրափակել է «Յուտան» գլխավորող Կուին Սնայդերը՝ 160 միավոր:

Տոմ Տիբոդոն այդ մրցանակին արժանանում է երկրորդ անգամ: Նա նման պատվի արժանացել էր նաև 2011-ին, երբ գլխավորում էր «Չիկագոն»:

Հիշեցնենք, որ NBA-ում արդեն մեկնարկել է փլեյ-օֆֆը, որտեղ պայքարը շարունակվում է քառորդ եզրափակիչում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում