17:10  ,  8 հունիսի, 2021

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Զենիթի» հարձակվողին

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունին, հաղորդում է Corriere dello Sport–ը։

Սերդար Ազմունը կդառնա հռոմեական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե տապալվի իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի տեղափոխությունն իտալական «Տորինոյից»։ «Ռոման» մտադիր է վաճառել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին։

Սերդար Ազմունը «Զենիթում» է խաղում 2019 թվականից։ Հանդես է եկել նաեւ «Ռուբինում» եւ «Ռոստովում»։

Իրանի ազգային թիմում 26–ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս 2014 թվականից։ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Սերդար Ազմունը մասնակցել է 24 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում