12:33  ,  7 հունիսի, 2021

«Բոկա Խունիորսը» 2 միլիոն կվճարի Բալեկյանի տրանսֆերի համար

Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»:

Clarin-ի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 2 միլիոն եվրո: «Ուրականը» կպահպանի նրա տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը: Բալեկյանը «Ուրականի» ղեկավարությանն արդեն հայտնել է, որ պայմանագիր է կնքել «Բոկա Խունիորսի» հետ:

Transfermarkt-ը Բալեկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.5 միլիոն եվրո: Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում