19:46  ,  2 հունիսի, 2021

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը չհաղթահարեց Կեի Նիսիկորիի արգելքը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ։ Հայ թենիսիստը պարտություն կրեց հինգ սեթում՝ 6։4, 2։6, 6։2, 4;6, 4։6։ Մրցապայքարը տեւեց 3 ժամ 59 րոպե։

Երրորդ շրջանում Կեի Նիսիկորիի մրցակիցը կլինի շվեյցարացի Հենրի Լաակսոնենը, որը 6։3, 2։6, 6։3, 6։2 հաշվով առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի նկատմամբ։

25–ամյա Խաչանովը 2019–ին դուրս էր եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ, իսկ 2017–ին, 2018–ին եւ 2020–ին՝ 1/8 եզրափակիչ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով