14:31  ,  2 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պարել են մարզումից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պարել են հերթական մարզումից առաջ: Խոակին Կապառոսի գլխավորած թիմում բարձր տրամադրություն է ընկերական խաղում ֆուտբոլի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի դեմ ոչ ոքիից հետո:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականի պատասխան գոլը 72-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել էր «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի անպարտելի շարքը հասավ 9 խաղի:

Հունիսի 5-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ի մասնակիցներից Շվեդիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում