Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Եվրո-2020-ի եզրափակիչի մրցաշարի համար, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Նախնական ցուցակից դուրս են մնացել 4 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
Դարպասապահներ. Յուրի Դյուպին («Ռուբին»), Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Անտոն Շունին («Դինամո»):
Պաշտպաններ. Գեորգի Ջիկիա («Սպարտակ»), Իգոր Դիվեև, Մարիո Ֆերնանդես (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով, Վյաչեսլավ Կարավաև (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ֆյոդոր Կուդրյաշով («Անթալիասպոր»), Անդրեյ Սեմյոնով («Ախմատ»):
Կիսապաշտպաններ. Դմիտրի Բարինով, Ռիֆատ Ժեմալետդինով, Մաքսիմ Մուխին (բոլորը ՝ «Լոկոմոտիվ»), Ալեքսանդր Գոլովին («Մոնակո»), Դանիիլ Ֆոմին («Դինամո»), Ռոման Զոբնին («Սպարտակ»), Ալեքսեյ Իոնով («Կրասնոդար»), Դալեր Կուզյաև, Անդրեյ Մոստովոյ, Մագոմեդ Օզդոև (բոլորը` «Զենիթ»), Դենիս Մակարով («Ռուբին»), Ալեքսեյ Միրանչուկ («Ատալանտա»), Դենիս Չերիշև («Վալենսիա»):
Հարձակվողներ. Արտյոմ Ձյուբա («Զենիթ»), Անտոն Զաբոլոտնի (ԲԿՄԱ), Ալեքսանդր Սոբոլև («Սպարտակ»):
Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում Ռուսաստանի հավաքականը կմրցի Բելգիայի, Ֆինլանդիայի ու Դանիայի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա ճանաչվել էր դինամոյականների՝ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի