14:45  ,  1 հունիսի, 2021

Արտուրո Վիդալը վարակվել է կորոնավիրուսով և չի օգնի Չիլիի հավաքականին

Չիլիի հավաքականի և իտալական «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում: Նա հոսպիտալացվել է:

Այս օրերին Արտուրո Վիդալը Չիլիի հավաքականի կազմում պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին ու Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին, որը կանցկացվի հունիսի 13-ից հուլիսի 10-ը Բրազիլիայում:

Վիդալը բաց կթողնի Արգենտինայի (հունիսի 4) ու Բոլիվիայի (հունիսի 9) դեմ ԱԱ-2022-ի ընտրական խաղերը: Չի բացառվում, որ նա չի մասնակցի նաև Ամերիկայի գավաթի մեկնարկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news