20:16  ,  30 մայիսի, 2021

«Սևանը»՝ Առաջին խմբի չեմպիոն

«Սեւանը» նվաճեց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոնի կոչումը՝ վերջին տուրում 7։1 հաշվով պարտության մատնելով «Փյունիկ-2-ին» եւ վաստակեց 68 միավոր։ Երկրորդ տեղը գրավեց ԲԿՄԱ-ն, որը 1։1 հաշվով խաղաց «Արարատ-Արմենիա-2»-ի հետ եւ 65 միավորով գրավեց երկրորդ տեղը։

«Երբ 2021 թվականի հունվարին «Սևանի» առջև խնդիր դրվեց միայն հաղթել առաջնության երկրորդ հատվածի բոլոր՝ 13 խաղերում, միգուցե ոմանք մտածեցին, որ դա հնարավոր չէ։ Բայց «Սևանի» ղեկավարությունը, մարզչական կազմը, ֆուտբոլիստները ու բոլոր աշխատակիցները համարում էին, որ անհնարին ոչինչ չկա։ Եվ այդ մտածողության ու նվիրվածության, հավատի ու վստահության շնորհիվ «Սևանն» ապացուցեց, որ անհնարինն ակնհայտ է։ 13 հաղթանակ ձմեռային արձակուրդներից հետո նույնքան խաղերում, և 14 անընդմեջ հաղթանակ։ Արդյունքում մեր թիմը արժանիորեն առաջին տեղն է զբաղեցնում ու կխաղանք Պրեմիեր լիգայում։

Հաստատ կխաղանք»,- գրում է «Սեւանի» մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով